Daily Mail-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ուգանդա կատարած այցի ժամանակ «սխալ» է որակել Սոմալիում Աֆրիկյան միության բանակի եվրոպական ֆինանսավորման կրճատումը:
Ապրիլին Ուգանդայի կառավարությունը զգուշացրել էր, որ կվերանայի Սոմալիում իր գործողությունը «Ալ-Շաբաբ» խմբավորման դեմ այն բանից, ինչ ԵՄ-ն 20 տոկոսով կրճատեց Աֆրիկյան միության սուբսիդիաները, որոնք տարեկան կազմում են 200 միլիոն դոլար:
Անկարան պլանավորում է միանալ ԵՄ-ի օգնությանը: Թուրքիան նաև պլանավորել է 600 միլիոն դոլար ներդնել Ուգանդայում ինդուստրիալ պարկի ստեղծման մեջ:
Էրդողանն իր արևելաաֆրիկյան շրջագայության շրջանակներում պատրաստվում է այցելել նաև Քենիա և Սոմալի: 2015 թվականի հունվարին «Ալ-Շաբաբ» խմբավորման ահաբեկիչները հարձակվել էին այն հյուրանոցի վրա, որտեղ նախօրեին իջևանել էր թուրքական պատվիրակությունը, իսկ շատ ավելի վաղ՝ Էրդողանը: Այն ժամանակ զոհվել էր 5 մարդ:











































