Կանադայի Քվեբեկ շրջանի հրավառության միջոցներ արտադրող գործարանում պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդել է Montreal Gazette թերթը:
«Ես չեմ կարող ասել, որ մարդիկ են տուժել, բայց այնտեղ հիմա հրդեհ է»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչ Ջոյս Քեմփը:
Զոհերի և տուժածների մասին չի հաղորդվում: Մոլեգնող հրդեհի պատճառով հրշեջները դեռ չեն կարողանում մոտենալ շինությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Կոտո-դյու-լաք քաղաքում: Մոտակա մայրուղու երթևեկությունը կասեցվել է: B.E.M. ընկերության շուրջ անվտանգության շրջանակ է ստեղծվել:











































