Հայտնի հոլիվուդյան դերասանուհի, փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչության բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է փոխըմբռնման գա և վերջ դնի ավելի քան երկու տարի շարունակվող սիրիական ճգնաժամին: Այս մասին հայտնում է ITAR-TASS –ը:
«Ես դիմում են համաշխարհային առաջնորդներին, խնդրում եմ, հաղթահարեք Ձեր տարաձայնությունները, միավորվեք՝ վերջ տալու բռնությանը»,- ասվում է Ջոլիի հայտարարությունում:
«Մինչ այս տարեվերջ Սիրիայի բնակչության կեսը՝ 10 մլն մարդ, սննդի, ապաստանի և օգնության անհույս կարիք կունենան: Միլիոնավոր մարդկանց կյանքը ձեր ձեռքերում է: Դուք պարտավոր եք փոխըմբռնման գալ»,- հայտարարել է դերասանուհին, որը ներկայում գտնվում է Հորդանանի հյուսիսում գտնվող փախստականների «Զաատրի» ճամբարում:
Ջոլիի այցը տարածաշրջան վերջին տարում առաջինը չէ: Այս անգամ այն նվիրված է այսօր նշվող Փախստականների համաշխարհային օրվան:









































