Հունիսի 19-ին Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերը կտրուկ աճել են երեք վայրկյանի ընթացքում: Ինչպես հաղորդում է MarketWatch-ը, արժեթղթերի արժեքի բարձրացմանն առաջին հերթին ուշադրություն է դարձրել Nanex-ի գործադիր տնօրեն Էրիկ Հանսեյդերը: Nanex ընկերությունն իրական ժամանակի ռեժիմով տեղեկատվություն է տրամադրում բաժնետոմսերի գների վերաբերյալ:
Հանսեյդերի խոսքերով՝ երեք վայրկյանի ընթացքում Facebook-ի բաժնետոմսերի գինը 24.4 դոլարից դարձել է 25.19 դոլար, այնուհետև վերադարձել նախկին մակարդակին: Այդ ժամանակ բորսայում դրված է եղել սոցիալական ցանցի շուրջ 2 միլիոն բաժնետոմս:
Հունիսի 19-ի տվյալներով՝ Facebook-ի բաժնետոմսերի գինը եղել է 24.22 դոլար:











































