Աիշա Ջաֆարին դարձել է Սաուդյան Արաբիայում ավիադիսպետչերի արտոնագիր ստացած առաջին կինը: Այս մասին հայտնում է Al-Arabiya-ն՝ հղում անելով «Ալ-Իկթիսադիա» շաբաթաթերթին:
Ջաֆարին կաշխատի համապատասխան սարքավորումներով կահավորած առանձին դիսպետչերական կետում՝ ասել է երկրի քաղավիացիայի նախարար Խալեդ Ալ-Հոբեյրին: Նա կզբաղվի օդանավերը ռադիոկապով ուղեկցելով:
Կինը մասնագիտության ընտրությունը բացատրել է ավիացիայի հանդեպ սիրով: Ջաֆարիի հետ դիսպետչերական կուրսերն ավարտել են ևս 8 կանայք: Նրանց ավարտական քննությունների արդյունքների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:









































