Sunday, 21 06 2026
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր

Շքանշանների հանձնում՝ Մայր Աթոռում

Հունիսի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի շենքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շքանշանների հանձնման արարողություն: Իրենց ազգօգուտ և եկեղեցանվեր գործունեության համար Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի արժանացան տիար Լազար Սուջյանը և տիկին Լաուրա Հարությունյանը:

Արարողության ընթացքում նվիրյալների կյանքին ու գործունեությանն անդրադարձան Սիմեոն Հախումյանը և Լազար Սուջյանը: Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցեցին Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Տիար Լազար Սուջյանին ուղղված հայրապետական կոնդակում մասնավորապես նշված է. «Խորհրդային տարիներից սկսյալ շուրջ քառորդ դար Դուք ծառայեցիք Հայ Եկեղեցու գործերի խորհրդում և ՀՀ Կրոնի գործերի պետական խորհրդում` տեսուչից հասնելով մինչև նախագահի պաշտոնին: Այսօր ուրախությամբ ենք անդրադառնում, որ Դուք միշտ եղաք ու մնացիք մեր Եկեղեցու շահերի նվիրյալ պաշտպանն ու ազնիվ ջատագովը` ջանալով առավելագույնն ի սպաս բերել, որպեսզի Հայոց Եկեղեցին հնարավորություն ունենա լիարժեքորեն իրականացնել իր օրհնաբեր առաքելությունը մեր ժողովրդի կյանքում: Հավատավոր հայորդուդ աջակցության շնորհիվ իրականացվեցին բազմաթիվ աստվածահաճո նախաձեռնություններ, որոնք պայծառություն բերեցին մեր Եկեղեցուն և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ձեր գործունեության կարևոր արգասիքներից եղավ Հաղպատի, Սանահինի, Նորավանքի և պատմական այլ վանքերի ու եկեղեցիների վերադարձը մեր Սուրբ Եկեղեցուն, որով մեր դարավոր սրբավայրերը վերստին իրենց դռները բացեցին հավատացելոց առջև` ծառայելով հայորդյաց հոգևոր կարիքներին: Արժանհիշատակ են նաև Ձեր ջանքերը Սուրբ Էջմիածնի գանձերի ցուցադրությունը արտերկրում կազմակերպելու գործում, որն ունեցավ շարունակական ընթացք` մեր հոգևոր-մշակութային հարստությունը ճանաչելի դարձնելով օտար ժողովուրդներին»:

Տիկին Լաուրա Հարությունյանին ուղղված հայրապետական կոնդակում ասված է. «Ուրախ ենք այսօր հաստատելու, որ հակառակ խորհրդային տարիների հակաեկեղեցական տրամադրությունների, Դուք կարևոր աջակցություն բերեցիք մեր Սուրբ Եկեղեցուն` քրիստոնեական մեր հավատքը պահպանելու և մեր հոգևոր հարուստ ավանդներն ու ժառանգությունը սերունդներին փոխանցելու սրբազան իր առաքելության մեջ: Հայաստանի անկախությունից հետո ևս շարունակեցիք արդյունավորապես ծառայել մեր Հայրենիքին` Ձեր կարողություններն ի սպաս բերելով մեր Սուրբ Եկեղեցու գործունեությանը: Մենք գոհություն ենք մատուցում Բարձրյալին, որ մեր ժողովրդին օրհնել է Ձեզ պես հավատավոր ու եկեղեցասեր զավակներով, ովքեր իրենց կյանքն իմաստավորում են աստվածահաճո գործերով»:

Կոնդակների ընթերցումից հետո Վեհափառ Հայրապետը Լազար Սուջյանին և Լաուրա Հարությունյանին հանձնեց «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո շքանշան: Մեծարյալներն իրենց հերթին շնորհակալության խոսք ուղղեցին Նորին Սրբությանը և Մայր Եկեղեցուն իրենց նկատմամբ ցուցաբերած ուշադրության և բարձր գնահատանքի համար:

Արարողության ավարտին ներկաներին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` վերստին շնորհավորելով տիար Լազար Սուջյանին և տիկին Լաուրա Հարությունյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում