Բրիտանացուն բավարար էր նույնիսկ 2 սեթը՝ ֆրանսիացի թենիսիստ Ռիշար Գասկեի նկատմամբ հաղթանակ տոնելու համար:
«Ռոլան Գարրոս»-ի քառորդ եզրափակչում բրիտանացի թենիսիստ Էնդի Մարրեյը 5:7, 7:6 (7:3), 6:0, 6:2 հաշվով հաղթանակ է տոնել Ռիշար Գասկեի նկատմամբ և դուրս եկել մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ:
«Ռոլան Գարրոս»-ի կիսաեզրափակչում Էնդի Մարրեյի մրցակիցը կլինի Ստանսիսլավ Վավրինկան:











































