ԴԱԻՇ-ի զինյալները Էլ-Ֆալուջա քաղաքում իրաքյան զորքերի հետ մարտերում լուրջ վիրավորած իրենց զինակից ընկերներին սպանելու հրաման են ստանում: Այդ մասին Al Sumaria հեռուստաալիքին հայտնել է կառավարական զորքերի հրամանատարներից մեկը, որը մասնակցում է Էլ-Ֆալուջայի ազատագրման օպերացիային:
Նրա խոսքերով` բանակի մասնագետների կողմից գրավված հատուկ կապի միջոցով ահաբեկիչների միջև բանակցությունների ժամանանկ «ծայրահեղականները պահանջում են իրենց ուղարկել ամրացում, իսկ ղեկավարներից հրամաններ են ստանում վերացնել ծանր վիրավորված զինյալներին հենց պաշտպանական գծերում»:
Բացի այդ` ինչպես պնդում են Իրաքի բժիշկները, ահաբեկիչներն ազատվում են նրանցից, որոնց հասցրել են Էլ-Ֆալուջայի հիվանդանոց: Հիվանդասենյակներում գտնվող ծանր վիրավորներին նրանք ներարկում են կալիումի քլորիդ, ինչը հանգեցնում է սրտի կանգի:
Իրաքի կողմի տվյալներով` ներկայումս քաղաքում կենտրոնացված է 1100 զինված արմատական, ընդ որում՝ նրանց մեծամասնությունը մահապարտներ են: Տեղեկություն է ստացվել նաև քաղաքում 4 հազար ծայրահեղականի գտնվելու մասին:









































