Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի որոշմամբ չի ընդգրկվել թիմի հայտացուցակում և չի մասնակցելու «Եվրո-2016»-ին։
Հարձակվողը վստահ չէ, որ մարզիչը նման որոշում է կայացրել ինքնուրույն։
«Դեշամը ռասիստական որոշում է կայացրել՝ ինձ չհրավիրելով հավաքական։ Չգիտեմ՝ նա այդ որոշումն ինքնուրույն է կայացրել, թե ոչ։ Լավ հարաբերություններ եմ ունեցել թե Դեշամի, ֆեդերացիայի նախագահի ու բոլորի հետ։
Ինձ դուր է գալիս ֆուտբոլ խաղալ ու լինել հավաքականում»։





































