Ռուսական «ՅԱԿ-130» ուսումնամարտական ինքնաթիռների խմբաքանակը պատրաստ է Սիրիա ուղարկվելու համար, և սպասում են համապատասխան քաղաքական որոշման ընդունման՝ Լը Բուրժեում ցուցահանդեսի ժամանակ RIA Novosti-ին հայտնել է ռուսական պատվիրակության աղբյուրը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «ՅԱԿ-130» ուսումնամարտական ինքնաթիռները, համաձայն Սիրիայի հետ ունեցած պայմանագրի, արդեն արտադրվել են «Իրկուտ» ձեռնարկության կողմից: «Դրանք կանգնած են գործարանի տարածքում, և սպասում են քաղաքական որոշման»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ դրանք դեռևս միայն ճախրասավառնակներ են, այսինքն՝ առանց շարժիչի և ավիացիոն լցոնի ինքնաթիռներ: Դրական որոշում ընդունվելու դեպքում մասնագետները կիրականացնեն անհրաժեշտ հավելումները և օդանավերը կուղարկեն պատվիրատուին:









































