Ճապոնացի Կենիշի Էբինան ապշեցրել է հանդիսականին ու ժյուրիին «ռոբոտ ոճի» իր պարով՝ հանդես գալով «Ամերիկան որոնում է տաղանդներ» (Americas Got Talent 2013) հեռուստաշոուում և կատարելով «Մատրիցա» ֆիլմից հատուկ էֆեկտների ոճով պար:
Շոուի հենց առաջին վայրկյաններին նրա պարը սարսափ ու միաժամանակ հիացմունք է առաջացրել սրահում, երբ նրա գլուխն «ընկել է» ձեռքերին այնպես, կարծես բաժանվել է մարմնից:
Ծնունդով Տոկիոյից 38-ամյա տղամարդն արժանացել է ժյուրիի բոլոր անդամների հիացմունքին:
Հոլիվուդյան դերասանուհի Հայդի Քլումը հայտարարել է, թե երբևէ նման բան չի տեսել, իսկ Spice Girls-ից երգչուհի Մել Բին իր տեսածը համարել է «շատ համոզիչ»:







































