Փարիզի իշխանությունները հուլիսի 1-ից կարգելեն քաղաքի կենտրոն մինչև 1997 թ. գրանցված ավտոմեքենաների և մինչև 2000 թ. գրանցված մոտոցիկլետների մուտքը: Այս մասին հայտնում է Le Monde-ը:
Արգելքը տարածվում է բենզինային և դիզելային շարժիչով ավտոմեքենաների, ինչպես նաև թեթև կոմերցիոն տրանսպորտի (մինչև 3,5 տ քաշով) վրա: Այսպիսի մեքենաներին չի թույլատրվի կենտրոն մտնել 8:00-20:00-ն: Մինչև 2001 թ. թողարկված ավտոբուսներին և բեռնատարներին արգելված է քաղաքով երթևեկել դեռևս անցած տարվա սեպտեմբերից:
Ապագայում Փարիզում պատրաստվում են խստացնել էկոլոգիական նորմերը ավտովարորդների համար: Այդպիսով քաղաքային իշխանությունները հույս ունեն նվազեցնել տրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների մակարդակը:









































