Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հերթական անգամ կարծիք է հայտնել Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի խաղի և «արքայական ակումբ» տեղափոխության հնարավորության վերաբերյալ:
«Պոգբա՞ն: Նա հիանալի ֆուտբոլիստ է: Պարզապես, չեմ ցանկանում մեկնաբանել տրանսֆերային լուրերը: Ինձ դուր է գալիս Պոգբայի խաղը: Բայց դժվար է խոսել ֆուտբոլիստի տեղափոխության մասին, եթե նրա տրանսֆերի արժեքն անգամ հայտնի չէ:
Ցանկացած դեպքում, թե այդ և թե այլ տրանսֆերների մասին կխոսեմ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ: Մենք պետք է տարեցտարի առաջընթաց գրանցենք»,- Պերեսի խոսքերը մեջբերում է Marca-ն:







































