Ֆինլանդիայի զինված ուժերի գիշերային զորավարժությունները վախեցրել են Կամշոլմեն կղզու բնակչին: Այս մասին գրում է Ilta-Sanomat-ը:
Երբ մթնել է, տեղի բնակիչ Բյարնե Վինբերգը նկատել է, որ ցամաքին է մոտենում քողարկիչ համազգեստով զինված մարդկանց խմբի նավ: Տղամարդը հետևել է, թե ինչպես են նրանք ափ իջել և ուղղվել անտառի կողմը, իսկ հետո զանգահարել է արտակարգ օգնության ծառայություն:
«Իհարկե, ես վախեցա»,- ասել է Վինբերգը:
Ինչպես պարզվել է հետագայում, դա եղել է ոչ թե ներխուժում, այլ զորավարժությունների մաս: Կազմակերպիչների սխալն այն է, որ նրանք մոռացել են տեղի բնակիչներին նախազգուշացնել մանևրերի մասին:









































