Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Հայաստանը պետք է դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵՏՄ-ին

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 31-ին աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ ճիշտ դեմարշ կլիներ Սերժ Սարգսյանի կողմից, եթե ընդհանրապես Աստանա չգնար, քանի որ Երևանում նախատեսված ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հանդիպման չկայացման նախաձեռնությունը Ղազախստանինն էր: «Կարելի էր չգնալ և ցույց տալ, որ այդպիսի գործընկերություն չի լինում,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց Ա. Մարտիրոսյանը:

Աստանայում Ս. Սարգսյանը հանդես է եկել ծավալուն ելույթով, որտեղ անդրադարձել է նաև ղարաբաղյան հիմնախնդրին, ինչպես նաև դրա հետ կապված ԵՏՄ անդամ երկրների դիրքորոշմանը: Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանը չի կարող անմասն մնալ, եթե Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի նկատմամբ ագրեսիվ գործողություններ լինեն: Ա. Մարտիրոսյանի կարծիքով՝ նախագահն իր ելույթում պետք է նշեր նաև, որ Ադրբեջանը նաև Հայաստանի սահմանների նկատմամբ է ոտնձգություն իրականացնում, և որ Ադրբեջանի գործողությունները ոչ միայն ԼՂՀ-ին ուղղված, այլ նաև Հայաստանի դեմ ուղղված գործողություններ են՝ օրինակ բերելով Նախիջևանում սպառազինության կուտակումը:

«Ես ցանկանում եմ տեսնել, որ պետությունը ներկայացնողը ողնաշար ունեցող քաղաքականություն վարի և անհրաժեշտ պահին նաև ատամ ցույց տա»,- նշեց Ա. Մարտիրոսյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է վերանայի ոչ միայն ԵՏՄ-ին, այլ նաև ՀԱՊԿ-ին անդամակցությունը. «ՀԱՊԿ-ը հայտարարում է, որ պոլսովետական տարածքում իրենք որևէ պետության դեմ գործողություն չեն իրականացնելու, Ադրբեջանի նկատմամբ, նույնիսկ ՀԱՊԿ քարտուղարն էր նշել, որ իրենք որևէ գործողություն չեն իրականացնելու: Հայաստանն այդ դեպքում ՀԱՊԿ-ում ի՞նչ գործ ունի»:

«Բոլոր ցուցանիշները վատացել են, Ռուսաստանի հետ հարաբերությունները թող շարունակեն, բայց այդ երկու կառույցներից դուրս գան»,- նշում է Ա. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ նորից եվրոպական դուռը բացվել է Հայաստանի համար, պետք է ԵՄ-ի հետ կնքել պայմանագրեր, և տնտեսությունը նորմալ զարգացում կունենա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ մեր երկրում մենաշնորհների օրինականացման գործընթաց է սկսվել, որը մեզ չեն պարտադրում ո՛չ ԵՏՄ, և ո՛չ էլ առավել ևս ԵՄ-ն, Ա. Մարտիրոսյանն արձագանքեց. «Արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է, եթե մենք մեր ներքին խնդիրները կարգավորենք, արտաքին խնդիրներն էլ կլուծվեն»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում