Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) գրոհայինների 2/3-ը լքել է Թուրքիայի տարածքը և անցել Հյուսիսային Իրաքի տարածք՝ հաղորդում է Sabah թերթը:
Հաղորդվում է, որ գրոհայինների վերջին խումբը Թուրքիայի տարածքը կլքի առաջիկա ամիսներին:
PKK-ի գրոհայինները Թուրքիայի տարածքից սկսել են դուրս գալ մայիսի 8-ից: Ազատազրկման մեջ գտնվող PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանն ավելի վա կազմակերպության անդամներին կոչ էր արել վայր դնել զենքերը և լքել երկրի տարածքը:











































