Եվրահանձնաժողովն ու Facebook, Twitter, YouTube, Microsoft ընկերությունները ստորագրել են համաձայնագիր, որը նախատեսում է պարտավորություններ՝ ուղղված համացանցում ատելության դեմ պայքարին։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրությունում։
ԵՄ նոր կանոնները նախատեսում են, որ օգտատերերի կողմից առցանց հարթակներում ագրեսիվ արտահայտությունների տեղադրման ժամանակ ռեսուրսների վարչակազմերը մանրամասն կուսումնասիրեն այդ գրառումները։ Թշնամանքի բռնկման նպաստող տեղեկատվության առկայության հաստատման դեպքում ընկերությունները կհեռացնեն գրառումները կամ կապաակտիվացնեն օգտահաշիվները։
Կողմերը նշում են, որ նման կոնտենտը բացասաբար է ազդում նրանց վրա, ովքեր կողմ են հանդես գալիս ազատությանը, հանդուրժողականությանն ու պայքարում բաց հասարակությունում խտրականության դեմ։
«Ատելության լեզուն զսպող էֆեկտ է ցուցաբերում առցանց միջավայրում ժողովրդավարական դիսկուրսի վրա»,- հայտնել են Եվրահանձնաժողովում։









































