Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի տարածքից արձակված հրթիռն ընկել է Թուրքիայի տարածքում՝ Քիլիս նահանգում:
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները: Հրթիռն արձակվել է Սիրիայում ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնված տարածքից:
Վերջին 7 ամիսներին այդ տարածքներից կանոնավորապես հրթիռներ ու ականանետների արկեր են արձակվում Քիլիսի ուղղությամբ: Այս տարվա հունվարից Քիլիս քաղաքում պայթել է ավելի քան 70 հրթիռ ու ականանետի արկ:
Այդ ամենի հետևանքով զոհվել է 20 և վիրավորվել ավելի քան 60 մարդ, այդ թվում նաև՝ Սիրիայի քաղաքացիներ, որոնք Թուրքիայի տարածքում են գտնվում որպես փախստականներ:











































