«Տնտեսական մրցակցության պաշպանության օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի հայեցակարգային վերլուծություն» խորագրով քննարկմանը տարբեր մասնագետներ ներկայացնում են, թե ինչ խնդիրներ կան Հայաստանում տնտեսական մրցակցության ոլորտում:
Քննարկման մասնակից, իրավաբան Արա Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «ՏՄՊՊՀ-ի գործունեությունը թիրախավորված է, այս մարմինը չի իրականացնում այն նպատակը, որի համար ստեղծվել է, և պետք է վերանայումներ արվեն նրա գործունեության քաղաքականության մեջ: ՏՄՊՊՀ-ի ապրիորի սահմանափակել է բոլոր որոշումները, դա ապօրինի մոտեցում է: Հանրության տեղեկացվածության իրավունքը չի կարելի խախտել»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































