Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ երկրներին հրավիրել է մասնակցել ներմուծման փոխարինման ռուսական ծրագրին: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Հեռանկարային է թվում Ռուսաստանում իրականացվող ներմուծման փոխարինման ծրագրին Միության պետությունների միանալը»,- ասել է նա:
«Մենք մեր բոլոր գործընկերներին հրավիրում ենք սարքավորումների և բաղադրիչների համատեղ արտադրության ավելի քան 25 ոլորտներում»,- ասել է Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:
Պուտինը նշել է, որ խոսքը, մասնավորապես, մեքենաշինության, էլեկտրոնային և թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության մասին է:











































