Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 1-2-ը պաշտոնական այցեր կկատարի Ուգանդա և Քենիա՝ ասվում է Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդագրությունում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Հունիսի 1-ի այցն Ուգանդա կդառնա պատմության մեջ առաջինը թուրքական պետության ղեկավարի կողմից։ Թայիփ Էրդողանը բանակցություններ կանցկացնի Ուգանդայի նախագահ Յովերի Մուսևենիի հետ։ Դրանից հետո նա կուղևորվի Քենիա, որտեղ հունիսի 2-ին բանակցություններ կանցկացնի այդ երկրի նախագահ Ուհուրու Քենիաթայի հետ։ Այցերի ընթացքում կքննարկվեն երկկողմ և տարածաշրջանային խնդիրներ»,- ասվում է Էրդողանի վարչակազմի հաղորդագրությունում։









































