Հետաքննությունների դաշնային բյուրոն անօդաչու թռչող սարքեր է գործածում՝ ԱՄՆ-ի տարածքին հետևելու համար: Այս մասին այսօր ԱՄՆ Կոնգրեսի սենատում լսումների ժամանակ խոստովանել է ՀԴԲ-ի տնօրեն Ռոբերտ Մյուլլերը:
Նա, սակայն, ասել է, որ դա արվում է հազվադեպ:
«Դրանք շատ հազվադեպ են օգտագործվում, հիմնականում՝ կոնկրետ իրադրություններում, երբ մեզ հնարավորություններ են պետք»,- ասել է Մյուլլերըր:








































