Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը եվրոգոտու երկրների ղեկավարներին կոչ է արել վերանայել Նիկոսիային ֆինանսական օգնություն տրամադրելու պայմանները: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նա հայտարարել է, որ մարտին հավանության արժանացած համաձայնագիրը, որը նաև նախատեսում է 13 մլրդ դոլար հատկացնել Կիպրոսին, վերաբերում է Կիպրոսի բանկերի հեղինակությանը:
Եվրոգոտու պետությունների ֆինանսների նախարարները հինգշաբթի օրը պետք է քննարկեն այդ հարցը, սակայն ԵՄ-ի ներկայացուցիչները հայտարարում են, որ համաձայնագրում դժվար թե փոփոխություններ լինեն:
Այս համաձայնության շրջանակներում Կիպրոսի բանկերում 100 հազար եվրոն գերազանցող ներդրում իրականացրած անձինք պետք է հարկեր վճարեն դեպոզիտների համար՝ Կիպրոսի բանկի բաժնեմասերով «փոխարինելու» համար:
Այսպիսով, ըստ փորձագետների գնահատականների, ներդրողները կզրկվեն իրենց խնայողությունների 60 տոկոսից: