Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) արտահերթ մեծ համագումարի անցկացման ժամկետը:
Այն անցկացվելու է 2016 թվականի հունիսի 19-ին: ԱՇԿ համագումարը Անկարայի «Մեծ Անատոլիա» հյուրանոցում մեկնարկելու է տեղի ժամանակով ժամը 10:00-ին:
ԱՇԿ արտահերթ համագումարում կընտրեն կուսակցության նոր նախագահ: Սրանից առաջ դատարանը թույլատրել է ԱՇԿ արտահերթ համագումարի անցկացումը:











































