Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Շեմ

Հայաստանյան քաղաքական ուժերի շրջանում բավական տարածված է մի մոտեցում, երբ նրանց գործողությունների անորակության և անարդյունավետության մասին որևէ դիտարկման արձագանքում են, թե հասարակության որակն է այդ անարդյունավետության և նաև որոշակի անորակության պատճառը: Այլ կերպ ասած՝ երբ որևէ քաղաքական ուժի որևէ մեկն ասում է, թե այսինչ բանը սխալ է արվել կամ արվել է վատ, ապա անմիջապես հնչում է պատասխան, թե այ, եթե հասարակությունն այսպիսին չլիներ, այլ լիներ այնպիսին, ապա իրենց գործունեությունն այլ կերպ կլիներ:

Այդ մոտեցումը շատ հաճախ՝ գրեթե միշտ, կիրառում է իշխանությունը կամ իշխանական ուժերը: Օրինակ՝ երբ իշխանությանը մեղադրում ես կոռուպցիայի դեմ պայքարի անարդյունավետության մեջ, պատասխանն անմիջապես լինում է այն, որ պայքարն ամբողջ թափով է, պարզապես հասարակությունն ինքը պատրաստ չէ ապրել առանց կոռուպցիայի և բավարար չափով չի օգնում իշխանությանը: Կամ, երբ ասենք որևէ մի իշխանական ուժի մեղադրում ես, որ նա ընտրությանը մի բան էր ասում, իսկ հետո գնաց ու միացավ նրանց, ում ասում էր նույնն առավել խստությամբ, անմիջապես պատասխանում են, որ քանի դեռ հասարակության մեջ կան փողով ձայն վաճառողներ, ապա մշտապես լինելու է այդպես:

Իհարկե, հասկանալի է, որ դրանք բացառիկ անհեթեթ պնդումներ են, և որ կոռուպցիայի դեմ պայքարը կամ քաղաքական առևտուրը որևէ կապ չունեն հասարակության հետ: Պարզապես հասարակությունն էլ, ազգի և պետության նման, դարձել է քաղաքական իմպոտենցիայի արդարացման «մատի փաթաթան»: Եթե որևէ քաղաքական ուժի մոտ ինչ-որ բան «չի ստացվում», լինի դա ցանկության, թե ունակությունների բացակայության պատճառով, մեղքն անմիջապես բարդվում է հասարակության վրա:

Երկու ծայրահեղություններն էլ, անշուշտ, մի փոքր չափազանցված են: Այսինքն՝ չափազանցություն է և՛ այն, որ հասարակությունն իր որակներով այնքան հետ է, որ պատրաստ չէ աջակցել լավագույն իշխանության լավագույն նախաձեռնություններին, և՛ այն, որ հասարակությունն այնքան լավն է, որ անկոտրում է մինչև վերջ պայքարելու իր ազատությունների համար և փոխելու կյանքը: Իրականում բոլորին էլ հայտնի է, որ հասարակությունը, հատկապես Հայաստանում, խիստ բազմաշերտ է: Կա և՛ այն շերտը, ընդ որում՝ բավական զգալի, որը դեմ է ցանկացած բարեփոխման, և՛ այն, որը պատրաստ է հանուն իր քաղաքացիական իրավունքի մինչև վերջ պայքարել։ Կա նաև այնպիսի շերտ, որի համար կարևոր է բացառապես սոցիալական բարեկեցությունը՝ կոռուպցիոն, թե օրինական հարաբերությունների մթնոլորտում՝ կարևոր չէ: Խոշոր հաշվով, այդ բոլոր շերտերը նույն բանն են ուզում՝ լավ ապրել, պարզապես տարբերվում են «լավ ապրելու» մասին իրենց պատկերացումներում: Եվ թերևս դա է այսօր մեր հասարակության մեջ առկա կարևորագույն խնդիրը:

Ինչ խոսք, որոշակի առումով բնական է, որ հասարակության տարբեր խմբեր տարբեր պատկերացումներ ունեն լավ ապրելու մասին: Սակայն պետք է լինի պատկերացումների նվազագույն «շեմ», որը հանրության համար լինի ընդհանուր: Այսինքն՝ պետք է լինեն այնպիսի բազային արժեքներ կամ արժեքային բազա, որոնք խորքային մի շերտում կմիավորեն հասարակությանը, իսկ բնականոն բաժանումների պրոցեսը տեղի կունենա միայն մակերեսին մոտ: Քաղաքական ուժերի և հատկապես իշխանական վերնախավի խնդիրն է իրենց գործունեությամբ իսկ ապահովել այդ խորքային բազայի գոյությունը, որպեսզի մակերեսին մոտ տարընկալումները հանրությանը երբեք չբաժանեն թշնամական խմբերի՝ անկախ այդ խմբերի քանակական հարաբերակցությունից: Մինչդեռ քաղաքական ուժերը, հատկապես իշխանական վերնախավը ոչ թե ձևավորում են այդ խորքային բազան, այլ լիարժեք փորձում են օգտվել դրա բացակայությունից, ընդհուպ մինչև որպես թշնամի դիտելով այդ բազայի ձևավորման որևէ փորձի հեղինակի: Փոխարենը՝ նրանք հանրությանը մատուցում են «միասնականության», «համերաշխության», «հավաքականության», «ազգային առանձնահատկության» և նման այլ պարզունակ ու հնամաշ արժեքներ՝ փաստացի տրաֆարետների մի ամբողջություն, ինչից սպասելի լավագույն արդյունքը հանրային կյանքի «ջրի մակերեսին» մնալն է պլաստմասե դատարկ շշերի պես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում