British Aerospace-ի «ժառանգը» համարվող բրիտանական պաշտպանական և աերոտիեզերական BAE Systems ընկերության ներկայացուցիչը պատմել է 1960-ականներին իր անհաջող ռազմական և քաղաքացիական մշակումների մասին՝ հայտնում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի կայքը:
Բրիտանական չհաջողված նախագծերի շարքում առավել հետաքրքիր է եռաստիճան մաքոքը, ցատկող զրահապատ մեքենան, բարձրությունից օդանավերի գործարկման թռչող հարթակները և ուղղահայաց թռիչքի ու վայրէջքի հնարավորությամբ քաղաքացիական ռեակտիվ օդանավերը:
BAE Systems-ում ստեղծել են եռաչափ անիմացիա, որը պատկերում է այդ նախագծերը:









































