Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Լիվերպուլ» տեղափոխությունը կայացել է 60%-ով: Այդ մասին գրում է հանրահայտ Goal.com պարբերականը:
« «Լիվերպուլ»-ի գլխավոր ձեռքբերումը կարող է դառնալ Դոնեցկի «Շախտյոր»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով կարող է հանդես գալ տարբեր դիրքերում: Նա արդեն ճանաչում է ձեռք բերել Ուկրաինայում և միջազգային մրցասպարեզում:
Ակումբները բանակցում են Մխիթարյանի տրանսֆերի հարցով, որի արժեքը կազմում է 22 մլն ֆունտ: Մխիթարյանի՝ «Լիվերպուլ» տեղափոխությունը կայացել է 60%-ով»,- գրում է պարբերականը:








































