Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզչական շտաբը որոշում է կայացրել թիմի նոր դարպասապահի վերաբերայլ: Այդ մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան ընտրություն է կատարել Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի օգտին:
Չնայած այն հանգամանքին, որ թիմի ներկայիս դարպասապահ Վիկտոր Վալդեսը հայտարարել է, որ կպաշտպանի ակումբի գույները նաև հաջորդ մրցաշրջանում՝ ակումբում որոշ կասկաեր կան այդ հացի շուրջ: Այդ իսկ պատճառով «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան որոշել է ապահովագրել թիմը և ձեռք բերել Տեր Շտեգենի տրանսֆերը:





































