Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Չեմպիոնների լիգայի՝ 2014 թվականի խաղարկության եզրափակիչում իր խփած գոլի մասին, որից հետո «արքայական» ակումբը խաղի թելը վերցրեց իր ձեռքն ու նվաճեց Չեմպիոնների լիգայի բաղձալի գավաթը:
«Առաջին եզրափակիչը նման էր առաջին սեքսին. երբեք այն չես կարող մոռանալ, բայց ճշմարտությունն այն է, որ մեկնարկում խայտառակ պահվածք ես դրսևորել: Առաջին անգամը միշտ էլ յուրահատուկ է: Հենց այդ մտքով ես կարողացա դառնալ գլխավոր հերոսը:
Այս խաղից առաջ էլ ես լավ տրամադրվածություն ունեմ և ուզում եմ հերթական տիտղոսն ավելացնել մեր թանգարանում: Հուսով եմ՝ մենք հնարավորություն կունենանք Չեմպիոնների լիգայի գավաթը գլխավերևում պահելու»,- fuze.ng-ն փոխանցում է Ռամոսի խոսքը:






































