Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը հայտարարել է, որ թիմը պատրաստ է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի Մադրիդի «Ռեալ»-ի դեմ հանդիպմանը:
«Ինձ համար այս խաղն ամեն ինչ է: Հնարավորություն ունեմ իրականություն դարձնել այն, ինչի մասին երազել եմ այսքան ժամանակ: Անկասկած, «Ռեալ»-ի դեմ խաղը կարևորագույնն է իմ կյանքում:
Երջանիկ եմ, որ այս մեծագույն ակումբի մասն եմ կազմում: Այստեղ եմ եկել, երբ 5 տարեկան էի: Այժմ ամեն ինչ փոխվել է, և ես ձգտելու եմ հաղթանակ տանել այս յուրահատուկ եզրափակիչում»,-ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Տորեսի խոսքերը:








































