Ռուսաստանում Volkswagen Group Rus-ի պաշտոնական դիլերը կամավոր հետ է կանչում 613 հատ Volkswagen Tiguan և 76 հատ Audi Q5՝ իրացված 2015-2016 թվականներին, անվտանգության բարձիկների խնդիրների պատճառով, հայտնում է RIA Novosti-ն:
«Volkswagen Tiguan և Audi Q5 ավտոմեքենաներում անվտանգության բարձիկների աշխատանքի ժամանակ կարող է վնասվել գազագեներատորի կորպուսը: Դրա արդյունքում կորպուսի մանր մետաղական բեկորները կարող են թռչել սրահում և, ենթադրաբար, վնասել վարորդին և ուղևորներին»,- պարզաբանվում է Volkswagen Group Rus-ի հաղորդագրությունում:
Volkswagen Group Rus-ը կտեղեկացնի հետ կանչման տակ ընկնող ավտոմեքենաների տերերին:









































