Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

«Հայաստանում տեղակայված Իսկանդերը Վրաստանի համար սպառնալիք չէ»

Հայաստանյան և ռուսական լրատվամիջոցներում բավականին ակտիվ շրջանառվող խոսակցությունները՝ Հայաստանի ռուսական ռազմաբազաներում ՌԴ-ի կողմից «Իսկանդեր-М» տեսակի հարվածային հրթիռային համալիրների տեղակայման մասին, ավելի հիմնավոր են դառնում: Թեև շրջանառվող տեղեկությունները չեն հաստատվում համապատասխան մարմինների կողմից, որոշ շրջանակներ տեղեկություններ են տարածում, թե Գյումրիում ՌԴ 102-րդ ռազմաբազան համալրվել է հեռահար ու գերճշգրիտ զինատեսակներով, հրթիռներով, որոնց հեռահարությունը մոտ 300 կիլոմետր է։ Հայաստան է բերվել նաև «Իսկանդեր-М» տեսակի հարվածային հրթիռային համալիր, որի հեռահարությունն ավելի քան 400 կիլոմետր է, որոնք նորագույն զինատեսակներ են և աշխարհում դասվում են ծանր հրետանիների շարքին։

Մի շարք ռազմական փորձագետերի կարծիքով՝ ՀՀ-ին սպառնացող արտաքին վտանգը համարժեք չէ «Իսկանդեր-М»-ի հզորությանը, և այս կերպ Ռուսաստանն իր խնդիրն է լուծում տարածաշրջանում:

Հարցը, թե կարո՞ղ է արդյոք այս զինատեսակի թիրախում Վրաստանը լինել, «Առաջին լրատվական»-ը քննարկեց Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի տնօրեն, վրացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռոնդելիի հետ:

Նա նշեց, թե հստակ քննարկման առարկա չէ այն, թե ՌԴ-ն տեղակայել է Հայաստանում այսօր նման զինատեսակ: Բայց, ըստ նրա, եթե Հայաստանում այսօր կա նման զինատեսակ, այն Վրաստանի համար սպառնալիք չէ:

«Վրաստանի դեմ այդ զինատեսակն օգտագործվել է 2008 թ. ռուս-վրացական պատերազմի ժամանակ, ուստի ՌԴ-ն հարաբերությունների սրացման դեպքում Վրաստանին կարող է նաև հրթիռակոծել Հարավային Օսեթիայից և Հարավային Կովկասից, ինչպես 2008 թ.: Ուստի կարծում եմ, որ Հայաստանում «Իսկանդեր M»-ը որևէ հատուկ բան չի փոփոխում: Իսկ թե որ երկիրն է այդ զինատեսակի թիրախը, չեմ կարող ասել: Թուրքիան էլ չի կարող լինել, քիչ հավանական է նման բան»,- մեկնաբանեց Ալեքսանդր Ռոնդելին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում