Բրիտանացի հիդրոօդերևութաբանները միակարծիք են, որ վատ եղանակը, որը դիտվում է Բրիտանիայում վերջին 2 ամառվա ընթացքում, կարող է բացատրվել Ատլանտյան օվկիանոսի ջրերի ցիկլոնային տաքացմամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այսպիսին է բրիտանացի օդերևութաբանների ու օվկիանոսագետների կարծիքը, որոնք մասնակցել են վերջին տարիների անսովոր եղանակային պայմանները բացատրելու նպատակով հրավիրված Էկզեսթերի Հիդրոօդերևութաբանական համաժողովին:
Նրանք համաձայնել են, որ Ատլանտյան օվկիանոսի ջրերի տաքացումը, որի ցիկլը 10-20 տարի է, նպաստում է, որ օդի մշտական հոսանքը շարժվի դեպի հարավ։ Այն իր հերթին փչում է արևմուտքից արևելք ու իր հետ բերում է հատուկ խոնավ ու սառը օդ:
Գիտնականները կանխատեսում են, որ այդ ցիկլը կրում է ժամանակավոր բնույթ ու կարող է փոփոխվել հաջորդ տասնամյակում:
Նրանց կարծիքով՝ օդային հոսանքը, որը փչում է 10-15 կմ բարձրության վրա մինչև 400 կմ/ժ արագությամբ, զգալի ազդեցություն է գործում Բրիտանիայի եղանակի վրա, և հասնելով երկրի հարավային կղզիներին՝ իր հետ բերում է անձրևոտ, սառը եղանակ ամառային օրերին:









































