Լոնդոնի «Տոտենհեմ»-ը փորձել է ձեռք բերել Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերը: Sport-ի տեղեկությունների համաձայն` լոնդոնցիները տրանսֆերային առաջարկով դիմել են շվեդ ֆուտբոլիստին:
Սակայն Իբրահիմովիչը չի պատրաստվում կարիերան շարունակել Լոնդոնում: Նա գերադասում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության տարբերակը:
Հիշեցնենք` ՊՍԺ-ի հետ Իբրահիմովիչի պայմանագրի ժամկետն ավարտվել է:








































