YouTube-ում հայտնված տեսանյութում, որը վերնագրված է «Ո´չ, ես չեմ մասնակցի աշխարհի առաջնությանը», անգլախոս բրազիլուհին պատմում է, թե ինչու է ինքը պատրաստվում զերծ մնալ ֆուտբոլային «փառատոնին» մասնակցելուց:
Համադաշնությունների գավաթի խաղարության մեկնարկին զուգահեռ՝ երկրում բողոքի ակցիաներ են սկսվել ընդդեմ վատ կենսապայմանների: Երկուշաբթի գիշերը մոտ 200 հազար մարդ է Ռիոյում, Սան Պաոլոյում և մայրաքաղաք Բրազիլիայում բողոքի դուրս եկել ընդդեմ հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձր գնի ու 2014-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնության հյուրընկալման:
Կառլա Դաուդենի խոսքերով՝ բրազիլացիները երջանիկ չեն, և առաջնությունն ու Օլիմպիադան չպետք է իրենց համար առաջնահերթություն լինեն: Ինքը չի մասնակցի խաղերին, քանի որ Օլիմպիադան երկրի բյուջեին կնստի 30 միլիարդ դոլար, ավելի թանկ, քան նախորդ երեք առաջնությունները միասին վերցրած: Երկրում, որտեղ գործազրկության մակարդակը բարձր է, թերսնվողների թվաքանակը և սոցիալական խնդիրները՝ շատ, արժե՞ արդյոք…










































