Մադրիդի «Ատլետիկո»-ի առաջատար Անտուան Գրիզմանը հայտարարել է, որ հաջողությունների համար պարտական է թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին։
«Լցված եմ վստահությամբ։ «Ատլետիկո»-ում հասել եմ ամենաբարձր մակարդակի։ Որքան ավելի շատ եմ խաղում, այնքան ավելի լավ եմ զգում խաղադաշտում։
Այս հաջողությունները կապված են իմ դիրքային փոփոխության հետ։ Այժմ խաղում եմ հարձակման գծում, որտեղ մրցակցի պաշտպանությանն ավելի մեծ խնդիրներ եմ առաջադրում։
Պարտական եմ Սիմեոնեին։ Նրանից սովորում եմ ամեն օր»,- Գրիզմանի խոսքերը մեջբերում է AS-ը։






































