Վաղը կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակչում գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոհաիմ Լյովը երկրպագելու է Մադրիդի «Ռեալ»-ին։ Մարզիչն այդ մասին ասել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում։
«Անչափ ուրախ կլինեմ, եթե Տոնի Կրոսը մեզ միանա Չեմպիոնների լիգայի հաղթողի կարգավիճակում։ Ամբողջ սրտով երկրպագելու եմ «Ռեալ»-ին»,- ասելէ մասնագետը։
Հիշեցնենք, որ եզրափակչում «Ռեալ»-ը հանդիպելու է «Ատլետիկո»-ին։ Խաղը կայանալու է «Սան Սիրո» մարզադաշտում։







































