ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանումը համապատասխանում է նրա ազգային շահերին: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին Ճապոնիայում G7-ի գագաթնաժողովի արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
«Վերջիվերջո՝ մեր տնտեսական շահերից է բխում, որ մնանք այդ կազմակերպությունում»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ ԵՄ միասնական շուկայի մաս լինելը չափազանց կարևոր է բրիտանական տնտեսության ապագայի համար, իսկ դրանից դուրս գալը նշանակում է ռիսկի ենթարկել տնտեսական աճն ու հազարավոր աշխատատեղեր:
Քեմերոնը նշել է, որ արտասահմանում Մեծ Բրիտանիայի վաճառածի 44%-ը հասնում է միասնական եվրոպական շուկա:
«Այնպես որ՝ եթե մենք մեզ համար ստեղծենք ավելի վատ առևտրային պայմաններ, քան հիմա են, ապա ԵՄ-ից դուրս գալը բացասական հետևանքներ կունենաя»,- նշել է նա:









































