News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄԷ-ն գնել է վրացական «Դելտա» ռազմական գիտատեխնիկական կենտրոնի արտադրած հեռակառավարվող մարտական մոդուլներ:
Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 67 միլիոն լարի (մոտ 32 միլիոն դոլար): Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի մարտի 15-ին, սակայն այդ մասին «Դելտա» կենտրոնի նախկին գլխավոր տնօրեն Ուչա Ձոձուշավիլին հայտարարել է միայն երեկ:
Վրացական ռազմական տեխնիկայի առաջին խմբաքանակը՝ 23 միլիոն լարի (մոտ 11 միլիոն դոլար) արժողությամբ, պետք է ԱՄԷ ուղարկվի արդեն այս ամսվա վերջին: «Դելտա» կենտրոնն այդ մարտական մոդուլները մշակել է մի քանի տարի առաջ:
Այն տեղակայվել է վրացական արտադրության «Լազիկա» հետևակի մարտական մեքենայի վրա: Մոդուլը բաղկացած է 2A14 տիպի 23 միլիմետր տրամաչափի հրանոթից ու 7.62 միլիմետր տրամաչափի տանկային գնդացրից:










































