ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունի առաջարկին՝ Գոլանի բարձունքներում խաղաղապահներին զինելու մասին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես երեքշաբթի լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ, ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մարկ Լայալ Գրանտը, դրա վերաբերյալ դրույթը կներառվի ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից պատրաստվող՝ ՄԱԿ-ի ուժերի մանդատի երկարաձգման մասին բանաձևի նախագծում:
Նշենք, որ մանդատի ժամկետը լրանում է հունիսի 31-ին:









































