«Օռլանդո Սիթի»-ի հարձակվողական կիսապաշտպան Կական Բրազիլիայի հավաքականի կազմում հայտավորվել է Ամերիկայի գավաթի խաղարկությանը: Այս մասին տեղեկացնում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հաղորդման համաձայն՝ Կական հավաքականում կփոխարինի «Բավարիա»-ի կիսապաշտպան Դուգլաս Կոստային, ով շարունակում է ապաքինվել վնասվածքից:
MLS-ի ընթացիկ մրցաշրջանում Կական մասնակցել է 7 խաղի՝ դառնալով 2 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:





































