Սիրիայում հակամարտության բոլոր կողմերը պետք է պահպանեն կրակի դադարեցման ռեժիմը: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է G7-ի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում:
«Մենք բոլոր կողմերին և նրանց, ովքեր նրանց աջակցում են, կոչ ենք անում լիովին իրագործել ռազմական գործողությունների դադարեցման մասին (համաձայնագիրը), որը ձեռք է բերվել Սիրիայի աջակցության միջազգային խմբի ջանքերի հիման վրա»,- ասվում է հռչակագրում:
Փաստաթղթում ասվում է նաև, որ համաշխարհային հանրությունը պետք է համակարգված գործողություններ ձեռնարկի ահաբեկչության դեմ պայքարի համար:
G7-ի գագաթնաժողովը բացվել է հինգշաբթի՝ ճապոնական Միե պրեֆեկտուրայի Իսե-Սիմա շրջանում՝ Տոկիոյից 300 կմ հարավ-արևմուտք։ Ուրբաթ այն կավարտի աշխատանքը:









































