Ուկրաինայի՝ որպես ԵԱՀԿ ղեկավարի դերը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում քննարկվել է Թբիլիսիում՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի հանդիպման ժամանակ:
Սաակաշվիլին նշել է տարածաշրջանում հակամարտությունների լուծման ոլորտում ԵԱՀԿ-ի ակտիվացման անհրաժեշտությունը։
Կողմերն ընդգծել են, որ կարգավորման գործընթացը բացառապես պետք է խաղաղ բնույթ ունենա:
Սաակաշվիլին և Կոժարան քննարկել են նաև երկկողմ համագործակցության և համատեղ տնտեսական ծրագրերի հեռանկարները:









































