Ռուսաստանը մտադիր է օգտագործել Սոչի-2014 Օլիմպիադայի ենթակառուցվածքները G8-ի գագաթնաժողովի անցկացման համար: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ութնյակի» հաջորդ գագաթնաժողովը կկայանա Սոչիում՝ 2014 թ. հունիսի 4-5-ը:
«Մենք մտադիր չենք «Ութնյակի» գագաթնաժողովի համար գումարներ ծախսել, հենց այդ պատճառով այն տեղի կունենա Սոչիում՝ պատրաստի ենթակառուցվածքներում, Օլիմպիական խաղերի ավարտից 3-4 ամիս անց»,- ասել է նա:











































