Ջեյսոն Սթեթհեմը ճակատագրական սխալ է թույլ տվել: Երեկ դերասանը Լոնդոնում «Կալիբրիի էֆեկտ» ֆիլմի պրեմիերային ժամանել է սիրեցյալի՝ Ռոզի Հանթինգթոն-Ուայթլիի հետ: Արդյունքում հյուրերի և լուսանկարիչների ողջ ուշադրությունը գրավել է արևայրուքով գեղեցկուհի մոդելը, այլ ոչ թե՝ ֆիլմը:
Ինչ արած, Ջեյսոնը սովոր է, որ իր ընկերուհուն ամենուրեք հիացմունքով են ընդունում:
Այդ պատճառով, Ռոզիին թողնելով լուսանկարիչների մոտ՝ նա սիրով պատմել է նոր ֆիլմի մասին: Ըստ սյուժեի՝ հատուկ ծառայության նախկին աշխատակիցը ստիպված է համագործակցել ասիական մաֆիայի հետ: Աստիճանաբար նրա մեջ հասունանում է սեփական քաղաքի բնակիչներին պաշտպանելու ցանկությունը: Վերջնակետը դառնում է նրա սիրեցյալ Իզաբելի սպանությունը:











































