Ավտոբուսի վարորդ Լին Ռոուն վթարից հետո սկսել է խոսել ընդգծված ֆրանսիական առոգանությամբ: Այս մասին հաղորդում է ABC հեռուստաալիքը:
Բանն այն է, որ նա տառապում է «օտար առոգանության սինդրոմ» կոչվող հազվադեպ հիվանդությամբ: Աշխարհում նման հիվանդները 62-ն են: Ավստրալիայում նա երկրորդն է:
Ռոուն առաջին անգամ խոսել է նման առոգանությամբ, երբ վթարից հետո ողնաշարի և ծնոտի կոտրվածքներով ուշքի է եկել Մելբուռնի հիվանդանոցում:
8 տարի անց, չնայած վնասվածքներից հետք այլևս չի մնացել, կնոջ մոտ ֆրանսիական առոգանությունը պահպանվել է: Ռոուի խոսքերով, ինքը դեռևս չի կարողնաում հարմարվել այդ հիվանդությանը: Այն նրա մոտ ընճախտի նոպաներ է առաջացնում:
Այժմ հասարակական վայրերում Լին Ռոուի փոխարեն հիմնականում խոսում է նրա դուստրը՝ Քեյթ Մանդին:








































