«Մալագա»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Բերնդ Շուստերը հավատում է, որ «Բավարիա»-ն ապագայում ևս հաջողությունների է հասնելու:
«Գվարդիոլան կարող է նպաստել «Բավարիա»-ի հաջողություններին: Մասնագետը կշարունակի ակումբի հաղթարշավը: Վստահ եմ, որ նա կարող է ոգեշնչել մյունխենյան ակումբի ֆուտբոլիստներին: Չեմ կարող ասել, որ որքանով Գվարդիոլան կկիրառի «Բարսելոնա»-ի խաղաոճը»,- ասել է Շուստերը:
Հիշեցնենք, որ 2012/13 թվականների մրցաշրջանում Յուպ Հայնկեսի գլխավորությամբ «Բավարիա»-ն դարձել է ազգային առաջնության հաղթող, Չեմպիոնների Լիգայի գավաթակիր, ինչպես նաև նվաճել է Գերմանիայի Գավաթը:









































