Մոնրեալի քաղաքապետին, ով մեկ տարի առաջ հայտարարել էր, թե կվերացնի քաղաքում կոռուպցիան, մեղադրել են 14 հանցագործությունների մեջ, այդ թվում նաև՝ կոռուպցիայի: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ոստիկանության կոռուպցիայի դեմ պայքարի վարչության աշխատակիցները քաղաքապետ Մայքլ Էպլբաումին ձերբակալել են երկուշաբթի: Ավելի վաղ չէր հաղորդվում, թե հատկապես ինչում են նրան մեղադրում: Հետագայում իշխանությունները հայտարարեցին, որ ներկայացված 14 մեղադրանքների թվում են կոռուպցիայի, խարդախության, վստահության չարաշահման մեղադրանքները:
Բոլոր այս հանցագործությունները, սակայն, վերաբերում են այն ժամանակաշրջանին, երբ Էպլբաումը Մոնրեալի քաղաքապետի պաշտոնակատարը չէր:











































