Դիլիջանում անցկացվող ՖԻԴԵ Գրան պրիի երկրորդ մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը զիջեց Հնդկաստանի ներկայացուցիչ Համպի Կոներուին: Դանիելյանը խաղում էր սև խաղաքարերով:
Հայ շախմատիստուհին վաստակել է կես միավոր, իսկ հնդկուհին 1.5 միավորով կիսում է երկրորդ հորիզոնականը:
Մրցաշարի միանձնյա առաջատարն է Նանա Ձագնիձեն, ով վաստակել է երկու միավոր:







































