ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կտրականապես դեմ է արտահայտվել Սիրիա զենք մատակարարելուն, այդ թվում՝ նաև ընդդիմադիր ուժերին: «Մենք ոչ մի դեպքում ՍԱՀ-ին զենք չենք մատակարարի»,- RTL հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մերկելը:
Միջազգային հանրության գերխնդիրը պետք է դառնա հակամարտությանը քաղաքական լուծում տալը: «Կարևոր է, որ լինի քաղաքական գործընթաց: Միայն ռազմական ճանապարհով չի կարելի լուծել տվյալ հակամարտությունը»,- ասել է Մերկելը:
Նա ընդգծել է, որ «Ութնյակի» գագաթնաժողովի ժամանակ անհրաժեշտ է հակամարտության խաղաղ կարգավորման համար ճանապարհներ գտնել:








































